Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Քննարկումը ծանր ընթացք է ունեցել

Քննարկումը ծանր ընթացք է ունեցել
01.10.2014 | 17:46

ԱԺ-ում քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահի մոտ կազմակերպված «Շրջանառության հարկի մասին» օրինագծի քննարկումը։ Երևի այն այսօր շատ երկար կընթանար, եթե քննարկմանը չմիանար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Թեև նկատենք, որ հստակ որոշում այս պահին չի ընդունվել։ ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նիստից անմիջապես հետո լրագրողներին հայտնեց, որ քննարկումը կշարունակվի վաղը` ժամը 10.00-ին։ Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա նա ասաց, որ պատժամիջոցների վերաբերյալ հարցը կառավարությունը լրջորեն կքննարկի։ «Ամեն ինչ պարզ կլինի վաղը։ Այս քննարկմանը բոլոր անհանգստացնող հարցերը հնչեցին։ Բացատրվեց, որ փաստաթղթաշրջանառությունն անհրաժեշտ պահանջ է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, երբ նրանից հարցրինք` ինչպես լուծվեց շրջանառության խնդիրը, որի դեմ հիմնականում բողոքում էին առևտրականները։ Սակայն այս կարծիքին համամիտ չէ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը. «Օրակարգից արտահերթ նիստի առաջարկը դուրս չի եկել, քանի որ, ըստ էության, մեր բոլոր պահանջները չեն բավարարվել»։ Գոհ է, թե գոհ չէ ընդդիմադիր քառյակը, այնուհանդերձ, Մելքումյանը ևս նշեց, որ հիմնականում խոսել են պատժամիջոցների մասին, որ դրանք անմիջապես չկիրառվեն։ Ամեն դեպքում, ընդդիմադիր քառյակը փաստեց, որ քննարկումը ծանր ընթացք է ունեցել։ Ի դեպ, նկատենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությունը, ըստ որոշ տեղեկությունների, թուլացրել է լարվածությունը, քանի որ նա նշել է, որ կա փոքր և միջին բիզնեսն անհարկի ստուգումների չենթարկելու իր հանձնարարականը, ինչին հետևել է ԲՀԿ-ի առաջարկը վարչապետի բանավոր ցուցումին փաստաթղթային տեսք տալու մասին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ